|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիստերիկ վիճակում է և չի կարողանում կշռադատված քայլեր ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Զելենսկին այժմ դժվար թե կարողանա որևէ կանխամտածված գործողություններ ձեռնարկել: Եթե նա կարողանար կանխամտածված գործողություններ ձեռնարկել, ապա այժմ հակվածություն կցուցաբերեր դեպի խաղաղ բանակցություններ», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որը հրապարակվել է «Վեստի» տեղեկատվական ծառայության եթերում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը, ընդհակառակը, ավելի շատ գումար է պահանջում, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և հեռահար սպառազինության, Starlink ենթակառուցվածքի մուտքի համար, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը կարողանան հարվածել Ռուսաստանի խորքերը։