|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անհնար է հասնել իրական անվտանգության ու կայունության, քանի դեռ տարածաշրջանի որևէ հատված ենթարկվում է ապակայունացնող քայլերի և տնտեսական ճնշման։
Ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված ուղերձում Փեզեշքիանը ընդգծել է, որ տարածաշրջանային դիվանագիտությունը չպետք է սահմանափակվի միայն հանդիպումներով։
Նրա խոսքով՝ այն պետք է դառնա ճգնաժամերի կարգավորման, երկխոսության պահպանման, լարվածության սրման կանխման և տարածաշրջանի երկրների միջև գործնական համագործակցության զարգացման իրական գործիք։
Իրանի նախագահը նշել է, որ կայուն անվտանգությունն ու կայունությունը պահանջում են ոչ միայն դիվանագիտական շփումներ, այլև լարվածության նվազեցմանը և փոխգործակցության ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։