|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի ամենամյա «Սամուրայ» մրցաշարը։ Մրցումները կկայանան հոկտեմբերի 24-ին՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով՝ «Սամուրայ» մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը։
«Սա նախընտրական մրցաշար է Հայաստանի առաջնությունից առաջ։ Հայաստանի առաջնությունն այս տարի կայանալու է դեկտեմբերի 20-ին, իսկ դրանից առաջ անցկացնում ենք նախընտրական մրցաշար, որի մասնակիցների թիվն ավելի մեծ է լինում։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիրներն արդեն ունեն Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք, նրանց կմիանան նաև այս մրցաշարի լավագույն մարզիկները: Ինչպես միշտ, թեժ պայքար է սպասվում»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։