|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել:
Այն հանգամանքը, որ Ալիևը շարունակում է դրա մասին խոսել, նյարդայնանալ ու ինչ-ինչ շրջանակների համոզել, արդեն հակառակի մասին է կասկածներ հարուցում:
Բոլորն էլ գիտեն Պակիստանի, Իսրայելի և հատկապես Թուրքիայի՝ պատերազմում ունեցած ակտիվ մասնակցության մասին: Անկարայի մասնակցությունը ոչ միայն Ադրբեջանի ԶՈւ կառավարման գործում ուղիղ ներկայացվածությամբ է եղել, այլև՝ մարտադաշտում:
Այս ամենը Ալիևի քաղաքական, ռեգիոնալ հավակնությունների մեջ չի տեղավորվում և հռչակված գաղափարախոսությանը ծանր հարված է հասցնում:
Ու այս թերարժեքության բարդույթն էլ Ալիևին դրդում է տարբեր առիթներով կամ անառիթ խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում»: