|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 66-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցի 90/1 հասցեում՝ հետիոտնային անցումից մոտ 1.5 մետր հեռավորության վրա, վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտների։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։