|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, որում բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին և միայն 26%-ը՝ Հայաստանին։
«Հաշվի առնելով «Թրամփի ուղու» համաձայնագրի պայմանները և ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը, ներառյալ Հորմուզի նեղուցը «փակելու» վերջինիս փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը խիստ կասկածելի է թվում։ Փաստացի՝ Հայաստանում, հետգաղութային դասական մոդելներին լիովին համապատասխան, ձևավորվում է «պետություն՝ պետության մեջ», ինչն Արևմուտքի կողմից խորհրդային նախկին հանրապետությունների տարածքներում քիչ չի արվել»,- ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։