|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԵՄ-ի՝ Կալինինգրադում գտնվող ռազմաբազաները «երկրի երեսից ջնջելու» հնարավորության մասին հայտարարությունները անխոհեմ են։ Եվրոպայի կողմից Ռուսաստանի վրա հարձակման դեպքում հակամարտությունը շատ կարճ կտևի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եվրոպացի այն քաղաքական գործիչներին, որոնք երազում են Ռուսաստանին ռազմական պարտություն հասցնելու մասին, անհրաժեշտ է վերադարձնել իրականության դաշտ»,- հավելել է դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչները հիշեցնում են Եվրոպային, որ Կալինինգրադի շրջափակման դեպքում միջուկային պատասխան հարվածի հնարավորությունը նախատեսված է համապատասխան նորմատիվ փաստաթղթերով։