|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քննչական կոմիտեից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, որոնցից 3.755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։
Սակայն Քննչական կոմիտեն հրաժարվել է տրամադրել անհետ կորածների, զոհվածների անվանացանկը, ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող մարմինների և նույնականցված մարմինների քանակը՝ նշելով, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հարցադրումների բովանդակությանը վերաբերելի այլ տեղեկատվության տրամադրումը մերժվում է։