|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մեդինայից Ստամբուլ թռչող AJet ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել շեղվել ուղղությունից և վայրէջք կատարել Անթալիայի օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է HavasosyalMedya քաղաքացիական ավիացիայի լրատվական կայքը։
«Ուղևորի զարկերակը կանգ է առել թռիչքի ընթացքում։ Բժիշկը մոտ կես ժամ փորձել է օգնություն ցույց տալ նրան։ Այնուհետև ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում։ Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին՝ ուղևորը մահացել է», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ներկայիս տեղեկությունների՝ կինը վերադառնում էր դեպի Մեքքա ուխտագնացությունից։