|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է մեր ազգի ամենասիրելի սրբերից մեկի՝ Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը, որ դիմացավ իրեն բաժին հասած չարչարանքներին, չուրացավ Տիրոջը և չվախեցավ բոլորի առաջ Նրան խոստովանել՝ ընդունելով նահատակության պսակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարիա Սրբազանը։
«Ոչինչ չի փոխվել դարեր անց․ գուցե մեզանից հիմա չի պահանջվում ֆիզիկապես նահատակվել, բայց կարևոր է բերանով վկայել մեր քրիստոնյա լինելու և Տիրոջը պատկանելու մասին՝ երբեք և որևէ իրավիճակում չամաչելով դրանից։
Սրտանց շնորհավորում եմ բոլոր ԳԵՎՈՐԳՆԵՐԻՆ անվանակոչության տոնի առիթով՝ հայցելով սրբի բարեխոսությունն ամենքիս համար»,-գրել է նա։