|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է պահպանել կանոնավոր շփումներ բարձր մակարդակում՝ չին-ամերիկյան հարաբերությունները կայունացնելու համար։
Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, Սի Ծինփինն ընդգծել է, որ պետությունների ղեկավարների փոխադարձ այցերը, որոնք տեղի են ունեցել կես տարուց էլ քիչ ժամանակահատվածում, աննախադեպ երևույթ են չին-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ։
«Ես պատրաստ եմ տարբեր խողովակներով կապ պահպանել նախագահ Թրամփի հետ՝ միասին ղեկավարելու այս մեծ նավը, որը չին-ամերիկյան հարաբերություններն են, և դրանց համար բացելու ավելի կայուն, առողջ ու տեւական ապագա»,-նշել է Չինաստանի ղեկավարը։
Հիշեցնենք՝ Սի Ծինփին Միացյալ Նահանգներում կլինի սեպտեմբերի 23-ից 25-ը։ Սա ավելի քան տասը տարվա ընթացքում Չինաստանի առաջնորդի առաջին պետական այցն է երկիր։