|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են
Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի նպատակն է գնահատել կառույցների նախընթաց աշխատանքները, քննարկել ու համադրել առաջիկա գործողությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև կատարել մարտավարական որոշակի վերանայումներ:
Օրակարգի առանցքում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների քննարկումն է և դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։
Միջոցառման պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» դահլիճում: