|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ մեթոդներով պատժում: Սակայն հիմա էլ է շարունակում, գյուղեգյուղ ընկած, հակաիշխանականներին հայտնաբերելու եւ դատաստան տեսնելու գործը։
Նրա գործողություններն անգամ սեփական թիմակիցների շրջանում են դժգոհություն բարձրացրել: Վերջիններս կարծում են, որ այս քայլերով մարդկանց ավելի են տրամադրում իշխանության դեմ: Մարզպետին փորձել են բարեկամաբար հասկացնել, որ կանգ առնի, քաղաքականությունից հետո էլ կյանք կա։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում