|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության և Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպանության նախաձեռնությամբ կայացել է «Ինդոնեզիա-ԵԱՏՄ» գործարար երկխոսությունը։
Հանդիպման նպատակն էր ԵԱՏՄ անդամ երկրների և Ինդոնեզիայի գործարարների միջև երկարաժամկետ և փոխշահավետ գործընկերության ձևավորումը։
«Ազատ առևտրի համաձայնագիրը նախևառաջ գործնական օգուտ է բիզնեսի համար։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ-ի կողմից ինդոնեզական արտահանողների համար կիրառվող ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,6%-ից կնվազի մինչև 1,5%, իսկ Ինդոնեզիա մեր արտահանողների համար՝ 10,2%-ից մինչև 2%։ Սա փոխադարձ առևտրի համար սկզբունքորեն նոր հնարավորություններ է ստեղծում», – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի կարգավորման հատուկ հարցերի բաժնի ղեկավար Կիրա Դանիլչևան։
Հիշեցնենք, որ փաստաթուղթը ներառում է ոչ միայն սակագնային պարտավորություններ, այլև կարգավորող հարցեր՝ էլեկտրոնային առևտրից և մրցակցությունից մինչև թվայնացում, տրանսպորտ և «կանաչ» աճ։