|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը օրերս հայտարարել էր, թե նախկինում ԱԳ նախարարությունը եղել է «նահատակության նախարարություն», իսկ հիմա իրենք դարձրել են «ապրելու նախարարություն»։
Իրականում, Հայաստանի ԱԳՆ-ն, իր բոլոր թերություններով ու խնդիրներով հանդերձ, հենց նախկինում է եղել ապրելու նախարարություն, կյանքին միտված դիվանագիտությամբ։ Նիկոլ Փաշինյանն ինքն է ըստ էության խոստովանել, որ գիտակցված գնացել է զոհաբերությունների՝ այսօրվան հասնելու համար, որ ձեռք բերենք «անկախ Հայաստան»։
Այդպիսով, Փաշինյանն ինքն է խոստովանում, որ վարել է «նահատակության քաղաքականություն»։
Իսկ այսօր ԱԳՆ-ն, որ ղեկավարում է Արարատ Միրզոյանը, ըստ էության ոչ թե ապրելու, այլ «ռիլզերի նախարարություն» է»։