|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ավելի քան 3,5 մլն ընտրող հեռավար քվեարկել է Պետդումայի պատգամավորների ընտրություններում՝ ֆեդերալ օկրուգով:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին են վկայում Հեռավար էլեկտրոնային քվեարկության (ՀԷՔ) ֆեդերալ պորտալի տվյալները։
Մոսկվայի ժամանակով 13:20-ի դրությամբ իրենց առցանց քվեարկել են արդեն 3,505,181 ռուսաստանցիներ:
Ընդհանուր առմամբ, ֆեդերալ հարթակում հեռավար էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 4 մլն մարդ:
Հիշեցնենք՝ Ռուսաստանում ընթանում է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների եզրափակիչ՝ երրորդ օրը։