|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները։
ԿԸՀ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու համար կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։
«Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է դիմում ներկայացնի էլեկտրոնային եղանակով՝ մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։ Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։ Թեկնածուների գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից կիրականացվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն»,-հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։