|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Տևական ժամանակ է՝ և՛ փաստաբանները, և՛ ժողովուրդը, և՛ մասնակիցները, ովքեր գալիս են, ներկա են լինում դատական նիստերին, չեն կարողանում հասկանալ, թե ընդհանրապես ինչի մասին է այս դատական պրոցեսը, այս ֆարսը, որը ձևավորվել է իշխանությունների կողմից և իրականացվում է։ Նույնիսկ դատարանը չի կարողանում մեղադրանք ներկայացնել, որովհետև իրենք էլ են հասկանում, որ սա գործ չէ, սա փուչիկ է։
Եվ այս ամենը հասկանալով՝ այս համատեքստում երկրորդ նախագահի դեմ ինչ-որ նոր գործեր, այսպես ասած, կարեցին։ Ես մեկ անգամ էլ եմ ասել, նորից եմ ասում՝ նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական գործընթաց է, սա քաղաքական հետապնդում է։ Այստեղ իրավական ոչ մի խնդիր չկա։ Ինչքան էլ փորձեն հանրությանը ներկայացնել, որ սա քրեական գործ է՝ ինչ-որ թալանի, գույքերի, փողերի հետ կապված, բոլորը շատ լավ հասկանում են, որ դա այդպես չէ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։