|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արդեն ձեւավորվել են ԱԺ «տուր-ագենտստվոները»՝ միջազգային կառույցներում պատվիրակությունների կազմերը, որոնք առաջիկա հինգ տարիներին հարկատուներիս հաշվին աշխարհաճանաչողությամբ են զբաղվելու։
Առաջին գործուղումը կկայանա սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը․ պատգամավորները կմեկնեն՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին: Սա ամենապոպուլյար եւ ամենապրեստիժային պատվիրակությունն է, որն ամենահաճախն է մեկնում Եվրոպա` Ստրասբուրգ։
Նախորդ գումարման խորհրդարանում պատվիրակությունը գլխավորում էր Ռուբեն Ռուբինյանը, այժմ դա անելու է Հայկ Կոնջորյանը: ՔՊ-ական կազմը նույնն է, «Հայաստան» խմբակցությունում Արմեն Ռուստամյանին, որը մանդատ չի ստացել, փոխարինելու է Լեւոն Քոչարյանը։
«Ուժեղ Հայաստանը» եւս ամենաբարձր մակարդակով է ներկայացված՝ Արամ Վարդեւանյանն ու Նարեկ Կարապետյանն են ընդգրկվել պատվիրակության կազմում։ Այս պատվիրակության անդամները, որպես կանոն, տիրապետում են անգլերենին կամ ֆրանսերենին։ Նկատեցինք, որ մինչ այժմ գործուղումների վերաբերյալ Ռուբինյանի կարգադրություններում ընդամենը մեկական պատգամավոր է որեւէ միջոցառման մեկնել` խմբակային վոյաժներ չկան: