|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը: Այս մասին որոշումը կայացրել է Սահմանադրական դատարանը: 24News-ին հայտնել են ՍԴ արտաքին կապերի բաժնից:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Կառավարությունը դիմել էր ՍԴ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այսինքն՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում» ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու համար:
Փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։