|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սեպտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համբարձում Բ․-ն իր վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով Առատաշեն գյուղում գործող «ԱՌԱՏԱՇԵՆ ՎԱՅՆԵՐԻ» գինու գործարանի դիմաց կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Համբարձում Բ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ի․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։