|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններ և ապահովել դրանց անվտանգության համար անհրաժեշտ պայմանները, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Թուրքիայի նախարարների կաբինետի աղբյուրը։
«Կողմերի կողմից Ստամբուլում բանակցություններ անցկացնելու մասին որոշում ընդունվելու դեպքում թուրքական իշխանությունները կարող են սեղմ ժամկետներում կազմակերպել հանդիպումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները դրա անվտանգությունն ապահովելու համար։ Թուրքական կողմն ունի նման փորձ»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայում կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն տեսանելի ապագայում, Կրեմլը պահպանում է իր բացությունը։
Իսկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կարող են շարունակվել Աբու Դաբիում։ Տարվա սկզբին ԱՄԷ-ում տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։