|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրայով որսացել և ոչնչացրել են 67 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 67 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սամարայի և Տուլայի մարզերի, Պերմի երկրամասի, Ուդմուրտիայի, Ղրիմի և Սև ծովի երկնքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։