|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
Ինչպես հաղորդում է Mehr-ը, Իրանի ԱԳՆ-ն հայտնում է, որ շաբաթ երեկոյան Արաղչին զրուցել է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Զրույցների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին։