|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպում կանցկացնի 6-րդ անգամ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, այսօր ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:
Առաջին անգամ Ռուսաստանի առաջնորդը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը քննարկում են անցկացրել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ 2025-ի ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում։ Պուտինի երկրորդ բանակցությունները ԱՄՆ-ի բանակցողների հետ տեղի են ունեցել անցյալ տարվա ապրիլի 25-ին: Դրանից հետո մայիսի կեսերին տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։
ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը ԱՄՆ-ի բանագնացների հետ տեղի է ունեցել օգոստոսի 6-ին՝ Անքորիջում Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ:
Ալյասկայում Ուիտկոֆը և Քուշները երկու նախագահների գագաթաժողովին մասնակցել են ամերիկյան կողմի պատվիրակության կազմում: Չորրորդ անգամ Պուտինը Ուիտկոֆի հետ շփվել է անցած տարվա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։ Վերջին՝ հինգերորդ հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 22-ին։