|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվայի և Վաշինգտոնի շփումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) լիագումար նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ամերիկյան վարչակազմի հետ մեր շփումներին, ապա դրանք շարունակվում են։ Մենք կապի մեջ ենք ամերիկյան վարչակազմի հետ, և հիմա էլ մինչ օրս կապի մեջ ենք։ Եվ, հույս ունեմ, այս շփումները կշարունակվեն», - ընդգծել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը նշել է, որ բոլորն արդեն գիտեն հատուկ ծառայությունների գծով, վարչակազմի այն ներկայացուցիչների գծով շփումների մասին, որոնց նշանակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու համար։
«Այս ամենն աշխատում է։ Հույս ունեմ՝ ի վերջո նաև դրական արդյունքի կհանգեցնի», - ամփոփել է ռուս առաջնորդը։