|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանն ինքնուրույն կորոշի Եվրամիությանն անդամակցելու հարցը, իսկ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում լուծելու այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում։ Այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) շրջանակում, գրում է ТАСС-ը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը Երևանի անձնական գործն ու ինքնիշխան իրավունքն է, և այդ հարցը պետք է որոշի հենց Երևանը։
«Իսկ մեր իրավունքն է՝ լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում», - ուշադրություն է հրավիրել Օվերչուկը։ա