|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Օգոստոսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից Վահան գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արտաշեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Յուրիկ Պ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։