|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ծովում ռեկորդային 250 օր անցկացնելուց հետո և առանց որևէ նավահանգիստ մտնելու՝ USS Abraham Lincoln ատոմային ավիակիրը վերջապես կայանել է Թաիլանդում՝ անձնակազմի շուրջ 5000 անդամներին տալով խիստ անհրաժեշտ հանգստի հնարավորություն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։ Նավը խարիսխ է գցել Պատայա առողջարանային քաղաքի մոտակայքում, որը հայտնի է իր աշխույժ գիշերային կյանքով։ Այդ վայրը նաև մեծ պատմական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար, քանի որ Վիետնամի պատերազմի տարիներին հարյուր հազարավոր ամերիկացի զինծառայողներ այցելել են այստեղ՝ հանգստանալու և ժամանակ անցկացնելու նպատակով։
Հենց նրանց շնորհիվ այդ քնկոտ ձկնորսական ավանը դարձավ աշխարհի ամենահայտնի և եռուզեռով լի քաղաքներից մեկը՝ մի վայր, որտեղ ամերիկացի զինվորականների պնդմամբ՝ իշխում է անդադար խնջույքների մթնոլորտը։