|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։
NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան-Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝ կին։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 17.17-ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, եւս 11-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։