|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանը չի ստացել «Մեքքայի համաձայնագրին» միանալու պաշտոնական հրավեր։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի տեղեկատվական գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին Al-Mayadeen-ին հայտնել էր, որ Թեհրանին պաշտոնական հրավեր է ուղարկվել։
«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն մեզ առաջարկվել է այդ երկրների հետ երկխոսություն վարել տարածաշրջանային հավաքական անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։
«Մեքքայի համաձայնագիրը» հավաքական պաշտպանության վերաբերյալ ստորագրվել է օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև։ Այն նախատեսում է հավաքական զսպման ամրապնդում, իսկ մասնակիցներից մեկի նկատմամբ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեք պետությունների դեմ։