|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, շարունակելով արձագանքել ՔՊ-ականների, մասնավորապես Արման Եղոյանի՝ սփյուռքի վերաբերյալ ելույթին, ասել է. «2006-ի աշունն էր, պատգամավոր էի, Ստամբուլում մամլո մեծ համաժողով էր: Հասկանում էի, որ ուղղակի մասնակցությունը նորմալ չի ու առիթ եղավ, Էրդողանի աչքերին նայելով, մանրամասն խոսեցի Հայոց ցեղասպանությունից: Իր առաջին արձագանքը գիտե՞ք՝ ինչ եղավ, ասաց՝ դու սփյուռքի ազդեցության տակ ես... Իրականում այս տարիների ընթացքում Թուրքիայի խոսույթի մեջ ամենամեծ հակառակորդը տեսել է սփյուռքը, որովհետև գիտակցել են այն հզորությունը, որն ունի հայկական սփյուռքը»: