|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է, աշխատանքում ենք այս ուղղությամբ»,- ասուլիսում ասաց ՆԳՆ ոստիկանության պետ,ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայտնաբերվել է Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում գիշերային ժամերին բնակիչներին անհնագստացնող դիմակավորված անձը։
Ոստիկանապետն ասաց, որ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ընդգրկված են նշված անձի հայտնաբերման ուղղությամբ։
«Դեռևս չի հայտնաբերվել, հայտնաբերման դեպքում հանրությանը կիրազեկենք»,- ասաց Ցուցուլյանը։