|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայում հակամարտության հետ կապված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից որոնվող անհետ կորած անձանց թիվը հասել է 266,000-ի։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են կազմակերպությունից։
«Հուլիսի վերջի դրությամբ ԿԽՄԿ-ին կապ հաստատած ընտանիքները երկու կողմերում էլ փնտրում են 266,000 անհետ կորած անձանց՝ թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց»,-հաղորդել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Կարմիր Խաչը 2022 թվականի մարտին Ժնևում բացել է կենտրոնական որոնողական գործակալության գրասենյակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջազգային հակամարտության հետ կապված հարցերով։