|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև սահմանային անվտանգության ամրապնդման, անօրինական միգրացիայի և թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի հարցերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Աղրըի նահանգապետ Օնդեր Բոզքուրթի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը՝ նվիրված սահմանային անվտանգությանը։
Թուրքական պատվիրակությունը գլխավորել է Բոզքուրթը, իսկ իրանականը՝ Մակուի շրջանի սահմանապահ ուժերի հրամանատար, գնդապետ Մեհդի Հաբիբզադեն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման, միգրանտների կողմից սահմանի ապօրինի հատումները կանխելու և թմրամիջոցների մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարի միջոցները։
Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության ոլորտում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ։