|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը նոր խորհրդարանի մեկնարկից ի վեր անընդհատ փորձում է ընդդիմադիր պատգամավորներից ՀՀ տարածքի ծավալի մասին խոսք պոկել:
Հանձնած տարածքների, կրած պարտության, հազարավոր զոհերի պատասխանատուներն իրենց արածի ու չարածի համար պատասխան տալու փոխարեն անցել են հարձակման՝ սեփական օրակարգով և ագրեսիվությամբ:
Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը, դաշտ բերել իր համար նպաստավոր օրակարգեր և փորձել դրանք փաթաթել հասարակությանը՝ որպես առաջնահերթ և անհետաձգելի քննարկման հարց»։