|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելական բանակը Գազայի հատվածում սպանել է ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպայի և հրամանատարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածել է Գազայի հատվածի մի քանի շրջանների և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպա Մուհամմադ ալ-Աբեդին և ՀԱՄԱՍ-ի հրամանատար Ահմադ Մային Մուհամմադ Անքարին»,- նշվել է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայության տվյալներով՝ «Ալ-Աբեդը զբաղվել է Գազայի հատված զենքի մաքսանենգությամբ, նպաստել է մաքսանենգ թունելների կառուցմանը և զենք է մատակարարել ահաբեկչական կազմակերպությունների ռազմական ստորաբաժանումներին»։
Ըստ հայտարարության՝ վերջին ամիսներին նրանք մշակել են ահաբեկչական հարձակումների ծրագրեր՝ ուղղված Իսրայելի պաշտպանության բանակի զորքերին և Իսրայելի քաղաքացիական անձանց։
Նաև նշվել է, որ զինյալները «սպառնալիք են ներկայացրել իսրայելական զորքերի համար և վերացվել են ճշգրիտ ավիահարվածների արդյունքում»։