|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու նախապատրաստական փուլում Հայաստանը կարող է ստիպված լինել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել և միանալ հակառուսական պատժամիջոցներին։
Այս մասին «Известия»-ին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության հարցերով նախկին հանձնաժողովի անդամ Ֆերնան Կարտհայզերը։
«Բրյուսելն օգտագործում է Հայաստանը սեփական աշխարհաքաղաքական շահերի համար, սակայն չի կարող երկիրը պաշտպանել նման քայլերի հնարավոր տնտեսական և քաղաքական հետևանքներից։
Հայաստանի վրա ուժեղ ճնշում կգործադրվի, որպեսզի այն ի վերջո ընդունի այդ միջոցները։ Հուսով եմ՝ Հայաստանը կդիմանա այդ ճնշմանը և առաջին հերթին կառաջնորդվի սեփական շահերով»,-նշել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Բրյուսելը Հայաստանի իշխանություններից պահանջում է խզել կապերը Մոսկվայի հետ, սահմանափակել ռուսական բիզնեսի ներկայությունը և նվազեցնել հումանիտար կապերը՝ վիզային ազատականացման դիմաց։