|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հանրահայտ բլոգեր Լուսիկ Կարապետյանին (լսարանը՝ 2,2 մլն) ԱՄԷ-ից Ռուսաստան են արտահանձնում ներդրումների պատրվակով խարդախության համար։
Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պահանջով Արաբական Միացյալ Էմիրությունների իրավասու մարմինները արտահանձնում են Լուսիկ Կարապետյանին՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն) քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-նշել են Ռուսաստանի դատախազությունից։
Քննության վարկածով՝ 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում Կարապետյանը կազմակերպված խմբի կազմում քաղաքացիներից 85 հազար ռուբլի է հափշտակել՝ նրանց խոստանալով բարձր եկամտաբերություն։
Ավելի վաղ նրա նկատմամբ կալանքի որոշում էր կայացվել, հայտարարվել էր միջազգային հետախուզում։