|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը տարվել է Հանրային հեռուստաընկերություն, որտեղ ընթերցել է մի շարք անձանցից ենթադրյալ ապօրինի գույք բռնագանձելու մասին թղթեր։
Այդ ցանկում նաև ընթերցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից գույք խլելու դիմումների մասին։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում այսպես արձագանքեց պարբերաբար ընթերցվող այդ հայտարարություններին․
«Արդեն անհանգստանում էի, որ էս վերջին 15 օրը հոբելյանական՝ «նադայելերորդ» անգամ չեն տարածել այդ ցանկը, մտածում էի՝ դատախազությունը փակած չլինե՞ն՝ անիմաստության հիմնավորմամբ: Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի։
Արդեն լավ չեմ պատկերացնում՝ նրանք զավեշտի՞ են արժանի, թե՝ կարեկցանքի»։