|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Միացյալ Նահանգների հետ միջնորդ երկրների միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Բաղային հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է միջնորդների, ներառյալ Պակիստանի, Օմանի և Կատարի միջոցով, բայց ընդգծել է, որ երկխոսությունը պահանջում է պատշաճ հիմք, որը Միացյալ Նահանգները վերացրել է», – հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բաղայիի հարցազրույցն Ավստրիայի ORF հեռուստաալիքին։
Դիվանագետը նշել է, որ Թեհրանը կատարել է փոխըմբռնման հուշագրի իր պարտավորությունները Հորմուզի նեղուցով 30 օրվա ընթացքում անվտանգ անցում ապահովելու վերաբերյալ, բայց Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել մինչև այդ ժամկետի լրանալը։
«Այն, ինչ արեց Միացյալ Նահանգները, այդ համաձայնագրի տարբեր դրույթների աղաղակող խախտում էր, և երրորդ անգամ դիվանագիտությունը դավաճանության ենթարկվեց», – հայտարարել է Բաղային։