|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձի համար, որով նա կոչ է արել դադարեցնել պատերազմը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Տոկաևին Պուտինին ուղղված իր ուղերձի համար, որ եկել է պատերազմը դադարեցնելու ժամանակը։ Սա իրատեսական, ժամանակին և իմաստուն ուղերձ է»,- գրել է Սիբիգան՝ նշելով, որ Ուկրաինան առաջարկել է դադարեցնել պատերազմը ներկայիս ճակատային գծի երկայնքով և անցնել դիվանագիտական կարգավորմանը, սակայն Կրեմլը շարունակում է մերժել խաղաղության ուղին։