|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վաղը կրկին հարցաքննելու են։
Այս մասին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3)։
Այս հանգամանքով պայմանավորված՝ նախատեսված մամուլի ասուլիսը կկայանա այլ օր, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում», - գրել է նա։