|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրաքի և Քուվեյթի սահմանին գտնվող «Ալ-Աբդալի» սահմանային անցակետը փակվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: Այս մասին հայտնում են իրաքյան լրատվամիջոցները։
Նշվում է, որ Իրաքը Քուվեյթից ծանուցում է ստացել սահմանային անցակետը ժամանակավորապես փակելու մասին:
Միևնույն ժամանակ, Իրաքի սահմանային կետերի վարչության ղեկավար Ամր ալ-Վաելին այսօր հայտարարել է Իրանի հետ «Շալամչե» սահմանային անցակետի աշխատանքների վերսկսման մասին՝ իրանական կողմից կրակ բացելու հետևանքով առաջացած դադարից հետո:
Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Քուվեյթի և Իրաքի սահմանային անցակետի վրա հարձակումը Իրանի պատասխանն էր «Շալամչեին» ԱՄՆ-ի հարվածին: