|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվել է «Կենսաբանություն» առարկայի 37-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը:
Օլիմպիադային մասնակցել են 78 երկրների 300-ից ավելի մասնակիցներ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (մոլեկուլային կենսաբանություն և կենսաքիմիա, կենդանիների ֆիզիոլոգիա, կենդանիների մորֆոլոգիա և դասակարգում, բույսերի հաշվարկային կենսաբանություն) աշխատանքներ։
Արեգ Գալստյանն արժանացել է արծաթե մեդալի, Հովհաննես Սարգսյանը՝ բրոնզե մեդալի, իսկ Սամվել Հարությունյանը՝ գովասանագրի։
Թիմը ղեկավարել են Սյուզան Մարությանը (ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց), Հակոբ Փերիխանյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը («Հերացի» ավագ դպրոց):