|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ մեկ տարով կասեցրել է հայաստանյան սերտիֆիկացման մարմինների տրամադրած փաստաթղթերի վավերականությունը։
Խոսքը «ԱՐՄՏԵՍՏ» և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ընկերությունների մասին է, որոնք թեթև արդյունաբերության ապրանքների համար չորս սերտիֆիկատ և սննդամթերքի մեկ հայտարարագիր էին տվել։
Ինչպես հայտնում են ծառայությունից, պատճառն այն է, որ չեն ներկայացվել ոչ ապրանքների նմուշների ներմուծման հիմնավորումները, և ոչ էլ լաբորատոր փորձարկումների արձանագրությունները։
«Մենք գործում ենք ոչ թե ընտրողաբար, այլ հստակ չափանիշներին համապատասխան՝ անկախ խախտողի իրավազորությունից։ Սերտ համագործակցում ենք ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,-նշել է «Ռոսակկրեդիտացիայի» ղեկավար Դմիտրի Վոլվաչը։