|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կրասնոդարի օդանավակայանում վերացվել են ինքնաթիռների ընդունման և թռիչքների ժամանակավոր սահմանափակումները։
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանափակումները մտցվել էին թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
Սահմանափակումները գործել են Մոսկվայի ժամանակով 13:45-ից և տևել մոտ երեք ժամ։
Մինչ այդ նմանատիպ միջոցառումներ Կրասնոդարի օդանավակայանում կիրառվել էին նաև հուլիսի 14-ին՝ ժամը 09:40-ին (Մոսկվայի ժամանակով)։ Այդ ժամանակ օդանավակայանը շուրջ երկու ժամ չէր ընդունում և չէր ուղարկում ինքնաթիռներ։