|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը, սակայն մյուս երկրների համար Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը կպահպանվի։ Այս մասին Truth Social սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այսուհետ ԱՄՆ-ը կկոչվի «Հորմուզի նեղուցի պահապան»։ Միացյալ Նահանգները կստանա նեղուցով փոխադրվող բոլոր բեռների արժեքի 20 տոկոսի չափով փոխհատուցում, որը կուղղվի այդ տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովման ծախսերի ֆինանսավորմանը։
«Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի Իրանից»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ Պարսից ծոցի երկրները 20 տոկոսի մաքսատուրքի փոխարեն ԱՄՆ-ի հետ կկնքեն խոշոր ներդրումային համաձայնագրեր։