|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հորմուզի նեղուցը բաց Է և կմնա բաց՝ Իրանով կամ առանց Իրանի: Մենք վերականգնում ենք իրանական շրջափակումը, որն այդպես է կոչվել, քանի որ այն միայն կանգնեցնում է Իրանի նավերի կամ հաճախորդների մուտքն ու ելքը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ելնելով արդարության սկզբունքից՝ կփոխհատուցվի փոխադրվող ամբողջ բեռի 20% դրույքաչափով՝ աշխարհի այս չափազանց անկայուն հատվածին անվտանգություն և ապահովություն տրամադրելու աշխատանքի համար անհրաժեշտ ցանկացած և բոլոր ծախսերի դիմաց»,- նշել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ մտադիր է «ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը» և եկամուտ ստանալ դրանից։
Իրանական կողմն էլ իր հեթեին հայտարարել էր, որ ոչ մի դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցը։