|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրամիությունը զգալիորեն մեղմացրել է 21-րդ պատժամիջոցների փաթեթը և հրաժարվել ռուս զինծառայողների մուտքի լիակատար արգելքից։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ԵՄ-ն ռուսական նավթի գնի առավելագույն շեմը կպահպանի գործող՝ 44 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակում, ինչպես նաև կարգելի Ռուսաստանին հեղուկացված բնական գազ (LNG) փոխադրող տանկերների վաճառքը։
Նշվում է նաև, որ Բուլղարիայի պահանջով, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցների ցանկից կհանվի Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլը։
Միևնույն ժամանակ, Հունաստանը ցանկանում է պահպանել ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարումները ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, իսկ Գերմանիան, Լեհաստանը և Պորտուգալիան պնդում են մեղմացնել ռուսական որոշ տեսակի ձկների ներմուծման սահմանափակումները։